Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽԵՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ, ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ»

Մայիս 07,2011 00:00

Հայ երգարվեստի Playgirl-ը վստահեցնում է, որ ինքը սեքսուալությունը ցույց տալու, կուրծքը ցուցադրելու համար էժանագին միջոցների կարիք չունի

\"\"\"\"

\"\"

\"\"

\"\"\"\"

\"\"

Երգչուհի Rippi-ն հայկական շոու-բիզնեսում հայտնվել է բոլորովին վերջերս: Նա տարբերվում է մյուս երգչուհիներից ոչ միայն իր երգերով, այլեւ արտաքինով, պահելաձեւով, մտածելակերպով: «Ես այս քաղաքում առաջինն եմ, այն ամենը, ինչ ուզեմ՝ իմն է»,- սրանք Rippi-ի երգի բառերն են, որտեղ նա հավատացնում է, որ ուշադրության կենտրոնում է, բացվում են իր առաջ փակ դռները, ենթարկվում են կողպեքները, իսկ երբ ցանկությունները խառնում են նրա մտքերը, էլ չեն կարող իրեն կանգնեցնել: Լուսանկարներից ու հեռուստատեսությամբ «Վիա գրայի» խմբից թվացող երգչուհին իրականում պարզապես ազատ, անկեղծ ու փոքր աղջնակի տպավորություն թողեց մեր խմբագրությունում: Պարզվում է՝ ի սկզբանե Rippi-ի մտքով անգամ չի անցել, որ իր տեսահոլովակներն այդպես կընդունի հասարակությունը, եւ ինքն ակամայից կդառնա «սեքս սիմվոլ»: Երգերից մեկում Rippi-ն ասում է, որ իր համար խենթանում են տղաները, նախանձում են մոդելները, ուստի մենք հետաքրքրվեցինք՝ իրականում շա՞տ աղջիկներ են իրեն նախանձում. «Դե, ոնց ասեմ, էնպես չի, որ բոլորը նախանձում են, վերջերս մի աղջկանից փափուկ խաղալիք եմ նվեր ստացել ու շատ զարմացել, շատ հաճելի էր, որովհետեւ իմ երկրպագուները հիմնականում տղաներ են, որոնք ակտիվ sms-ներ են գրում իմ համար, ձայն տալիս հիթ շքերթներին»: Հարցին՝ մեր շոու-բիզնեսում «տակ փորողներ», նախանձողներ չկա՞ն, Rippi-ն պատասխանեց. «Կան մի քանիսը, որոնք ինձ չեն սիրում, երբ մտնում եմ հավաքույթներին, լսում եմ, թե ինչեր են խոսում իմ մասին, ասենք, ասում են՝ հլը սրա հագածը նայի, սրա վիճակը, բայց դա ինձ բացարձակապես չի հուզում, թող խոսեն, թող նախանձեն»:

Շատ երգչուհիներ հնարքներ են կիրառում բեմում սեքսուալ երեւալու համար, ասենք, անտեղի կռանում են՝ կուրծքը ի ցույց դնելու համար: Rippi-ի խոսքերով, ինքն ինչ անում է՝ նախօրոք մտածված չէ եւ ներսից է գալիս. «Կարող է շատ սեքսուալ քայլ անեմ, դիրք ընդունեմ, նման տպավորություն թողնեմ, բայց իրականում դա չմտածեմ: Մի անգամ ակումբային հավաքի էի գնացել մոտոցիկլետով, որը շատ սեքսուալ է նայվել ու շատ է զարմացրել ներկաներին: Մի անգամ էլ իմ երգի ժամանակ էնպիսի բան արեցի, որ շատ մեծ արձագանք ունեցավ: Սովորաբար, երբ երգում եմ՝ ես այս քաղաքում ա-ռա-ջի՛նն եմ, միշտ մատով մեկ եմ ցույց տալիս, մի օր երգի ժամանակ, չգիտես ինչի, որոշեցի ոչ թե ցուցամատով, այլ միջնամատով ցույց տալ ու……արդեն պատկերացրեք: Ինձ էդ շատ էր դուր եկել, կայֆ էր»:

Հայ հասարակությանը ցնցել էր նաեւ Rippi-ի շատ հայտնի «կաթով ֆոտոշարքը»: Այդ լուսանկարներում վերեւից թափվող կաթը ծորում է երգչուհու մերկ կրծքերի վրայով, որոնք, ճիշտ է, ձեռքերով նա փակել է, բայց փշաքաղված մարմինը, սեքսուալ էֆեկտը դրանից չի կորչել: Բանը հասավ նրան, որ այդ լուսանկարը հայտնվեց մի ամսագրի շապիկին: Երբ ուզեցել են ամսագրի հերթական՝ Rippi-ի համարի արտաքին գովազդը տեղադրել մայրաքաղաքում, այն էլ օպերայի շրջակայքում՝ քաղաքապետարանը թույլ չէր տվել: Նախ, դա երթեւեկությանը կխանգարեր, ավտովթարների պատճառ կդառնար, բացի այդ, երգչուհու պատմելով՝ ինչպես քաղաքապետարանն է հիմնավորել, «կաթն այդ նկարում այլ բանի հետ է ասոցացվում»: Անձամբ Rippi-ն կաթով ֆոտոշարքը շատ է հավանել. «Կաթը շատ լուսանկարիչներ են օգտագործել, դա որպես արվեստ է ընկալվում: Սկզբում, երբ նկարվելու համար ինձ կանչեցին, ես լրիվ ուրիշ բան էի պատկերացնում, մտածում էի՝ կաթով վաննա կլինի ու փլեյբոյատիպ նկարներ, ասենք՝ պառկած եմ վաննայի մեջ՝ չուպա-չուպսով… բան, բայց հետո շատ զարմացա, երբ իմացա, որ դեմքիս պիտի կաթ լցնեն, ինձ շատ էր դուր եկել»:

Բնականաբար, այս կարգի նկարներով հանրությանը ներկայանալուց հետո հասարակությունն ինչ ասես՝ չէր խոսի Rippi-ի անձնական կյանքի մասին: Որոշ խոսակցություններ ընկել են նաեւ Rippi-ի ականջը. «Շատ բամբասանքներ եմ լսել իմ մասին: Ինձ անընդհատ փորձում են մեկին կպցնել, կապել մեկի հետ, թե սրա հետ եմ, նրա հետ եմ ման գալիս, իրականում ես ոչ մեկի կողակիցը չեմ, եւ եթե լինեմ՝ դրա մասին բոլորը կիմանան, որովհետեւ ես թաքցնելու բան չունեմ, շատ բաց մարդ եմ եւ ինչ մտածում՝ ասում եմ ու անում»:

Այս պահին Rippi-ի սիրտն ազատ է, եւ քանի դեռ «ցանկությունները չեն խառնել նրա մտքերը», նա չի ուզում ամուսնանալ:

Այնուամենայնիվ, Rippi-ի երկրպագուների համար ասենք, որ նա, ի թիվս արտաքին տվյալների, այլ «պլյուսներ» էլ ունի. համեղ ճաշեր ու աղցաններ է պատրաստում. «տորթեր սուտ կլինի որ ասեմ, բայց կեքս էլ եմ սարքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել