Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանք՝ անիվների վրա

Մայիս 07,2011 00:00

\"\"

\"\"\"\"

\"\"\"\"

\"\"

 

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տեսնում փողոցներում, բակերում, այգիներում, հրապարակներում անվավոր չմուշկներով «զբոսնող» երեխաների, երիտասարդների, անգամ՝ տարեց մարդկանց: Նրանք իրենց ամբողջ ազատ ժամանակը տրամադրում են ակտիվ հանգստի այս ձեւին ու արդեն իրենց չեն էլ պատկերացնում առանց անվաչմուշկների:

Ոչ ոք չգիտի, թե անվաչմուշկները երբ եւ ինչպես են հայտնագործվել: Ամենահավանական վարկածն այն է, որ դրանք ի հայտ են եկել սովորական չմուշկները ձեւափոխելով: Դրանց առաջին հեղինակը համարվում է բելգիացի Ջոզեֆ Մերլինը, որը մետաղյա անիվներով պատրաստած իր հայտնագործությունն առաջին անգամ ցուցադրել է Լոնդոնում՝ 1760 թվականին: Իսկ անվաչմուշկների գործածման առաջին հաջողված փորձը 1849 թվականին արել է ֆրանսիացի Լուի Լեգրանժը՝ կատարելով «Le Prophete» պիեսը:

Անցած 250 տարիներին անվավոր չմուշկներով սահքն աստիճանաբար դարձել է առանձին մարզաձեւ՝ իր բազում տարատեսակներով: Անգամ ծնունդ տվել արդեն իսկ հայտնի ձմեռային շատ մարզաձեւերի՝ «ամառային» տարբերակների: Այսօր «Roller sport»-ն աննախադեպ տարածում է ստացել: Աշխարհի շատ պետություններ անցկացնում են իրենց ազգային առաջնությունները, իսկ դրանց հաղթողները հանդես են գալիս աշխարհի, մայրցամաքների առաջնություններում, միջազգային մրցումներում: Վարպետության առումով լավագույնը համարվում են արեւելյան երկրները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան: Ճիշտ է, նրանց հետ հավասար պայքարում են նաեւ Եվրոպայի, Ամերիկայի ու մյուս աշխարհամասերի մարզիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել