Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատանիները մեկնեցին Պերու

Մայիս 07,2011 00:00

Այսօր վաղ առավոտյան ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Երեւան-Ամստերդամ- Լիմա չվերթով մեկնեց Պերու: Այս երկրի մայրաքաղաքում մայիսի 8-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունը: Հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանն ընտրել է յոթ հոգու՝ Ժորժ Եղիկյանին՝ 56 կգ, Անդրանիկ Կարապետյանին՝ 62, 69 կգ քաշայիններ Ռազմիկ Օլտեցյանին եւ Վարդան Միլիտոսյանին, 85 կգ՝ Միքայել Միքայելյանին եւ ծանր քաշային, Սինգապուրի 1-ին պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Գոռ Մինասյանին: Հիշեցնենք, որ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հույս էր հայտնել, որ թիմը Պերուից տուն կվերադառնա մեդալների պատկառելի պաշարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել