Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կազմավորվել է հավաքականի կազմը

Մայիս 07,2011 00:00

Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին բոլոր մարզերից մասնակցեց շուրջ հարյուր մարզիկ: Ներկայացուցիչ չուներ միայն Սյունիքի մարզը:

Հինգ օր տեւած պայքարում որոշվեցին մրցաշարի հաղթողներն ու մեդալակիրները: Հայաստանի երիտասարդների չեմպիոն դարձան. 56 կգ՝ Վարդան Մինասյան (Երեւան, երկամարտում՝ 199 կգ), 62 կգ՝ Վարդան Սիմոնյան (Կարբի, 247 կգ), 69 կգ՝ Վլադիկ Կարապետյան (Վեդի, 276 կգ), 77 կգ՝ Րաֆֆի Մելիքյան (Գյումրի, 312 կգ), 85 կգ՝ Գոռ Հարությունյան (Սամաղար, 265 կգ), 94 կգ՝ Ազատ Սայադյան (Արարատ, 317 կգ), 105 կգ՝ Հարություն Հարությունյան (Սամաղար, 300 կգ), +105 կգ՝ Հրաչ Ղարիբյան (Գյումրի, 272 կգ): Առաջնության արդյունքներով կազմավորվել է այս տարիքային խմբի հանրապետության հավաքականը, որն ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ կսկսի նախապատրաստվել հունիսի 27-ից հուլիսի 5-ը Մալայզիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի խոսքերով, հնարավոր է, որ Մալայզիա մեկնի նաեւ մեկ-երկու աղջիկ: Սակայն ֆեդերացիան դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել