Բյուրականի աստղադիտարանում օրերս անցկացվեց դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 աշակերտ՝ Երեւանից, Կոտայքի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից: Լավագույնները ստացան դիպլոմներ: Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա սեպտեմբերի 22-30-ին, Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում: