Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Մայիս 07,2011 00:00

ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ օրերս Գագիկ Մանասյանը նշանակվել է ՀԽ անդամ:

Մանասյանը դասախոսում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Մինչ նշանակումը նա ղեկավարում էր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը, որտեղ քննարկվել են հանրային շրջանում աղմկահարույց բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային թատրոնի քանդման խնդիրը», «Հայաստանյան հեռուստաընկերությունների գործունեության մասին», «Մայր աթոռին հանձնված եկեղեցիների եւ վանքապատկան հողերի նպատակային օգտագործման մասին» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել