Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում «Արատտա» երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրեւի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների պատրաստած շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված տարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ: