Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մայիս 07,2011 00:00

Մայիսի 2-ին Իջեւան քաղաքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Արթուր Սարուխանյանը: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ ինքնասպանության պատճառը ընտանիքի սոցիալական ծանր վիճակն է: Արթուրը Ռուսաստան էր գնացել աշխատելու, հետո վերադարձել է Իջեւան՝ աշխատել տեղի տաքսի ծառայություններից մեկում, ապա աշխատանքի է անցել Իջեւանի մի փոքր ձեռնարկությունում: Երկու անչափահաս երեխաների հայրը նաեւ ընտանեկան խնդիրներ է ունեցել, առաջին կնոջից բաժանվել ու երկրորդ անգամ է ամուսնացել: Կախվելուց առաջ թողած գրության մեջ Արթուրը նշել է, որ կյանքից հեռանում է «անիրավ աշխարհի» պատճառով: Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մեր աղբյուրը հայտնում է նաեւ, որ մահվան նախօրյակին նա ոգելից խմիչք է օգտագործել, կոնյակը խառնել օղու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել