Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

Մայիս 07,2011 00:00

Մայիսի 4-ին կալանավայրից ազատ են արձակվել մաքսանենգության փորձի համար դատապարտված Տավուշի մարզի Պտղավան գյուղի 6 երիտասարդներ: Նրանցից 4-ը դատապարտվել էին 6 ամսվա, երկուսը՝ մեկական տարվա ազատազրկման: Պտղավանցիները փորձել էին անօրինական կերպով Վրաստան տեղափոխել 80 շիշ «Նաիրի» կոնյակ եւ լվացքի ամրակներ («շպիլկա»): Պտղավանի համայնքապետը, ավագանին, գյուղի բնակիչները նախկինում չդատված, սոցիալապես անապահով երիտասարդներին ներում շնորհելու բազմաթիվ խնդրանքներ էին հղել պետական տարբեր կառույցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել