Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԲՐԵՎ ԳԻՏՆԱԿԱՆ՝ ԿԱ՛ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Մայիս 07,2011 00:00

«Առավոտի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Ակադեմիական խաղերը՝ վերահսկողությունից դուրս» հոդվածում ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը թվարկելով որոշ գիտնականների անուններ, նշել էր, թե ակադեմիկոս Յու. Ալեքսանյանի անունը բացակայում է համացանցում՝ որպես գիտնական: Օրերս Յու. Ալեքսանյանը խմբագրություն բերեց մի թղթապանակ, որտեղ ոչ միայն Սիներիկ Հայրապետյանի մասին քննադատական հոդվածներ կային, այլեւ իբրեւ գիտնական՝ համացանցում իրեն արված հղումների ցուցակով թղթերի տրցակ: Նա այդպիսով ցանկանում էր ասել, որ Ս. Հայրապետյանի գրածը իրականությանը չի համապատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել