Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ` ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ

Մայիս 07,2011 00:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաեւ ՀՀ պետական բուհերը, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը ԵՊՀ-ն է (106-րդ տեղ) 155 մլն դրամ վճարման ցուցանիշով: Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը (116-րդ տեղ) եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (220-րդ տեղ)՝ համապատասխանաբար 146 մլն եւ 77 մլն ցուցանիշներով: Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել