Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկին պահում էր ամառանոցում

Մայիս 07,2011 00:00

Երեկ ոստիկանության Հրազդանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական» օրենսգրքի առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու հատկանիշներով: Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Բեթխեմ Հարությունյանը դիմել էր ոստիկաններին եւ հայտնել, որ իր ամառանոցից գողացել են 1,65 մլն դրամի ոսկյա զարդեր, այդ թվում՝ 2 ադամանդե մատանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել