Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետները ուսումնասիրում են մարզի ծիրանի այգիները՝ պարզելու համար, թե ապրիլ ամսվա մի քանի օրերին գրանցված ցուրտ եղանակն ու անձրեւներով պայմանավորված գերխոնավությունը ինչպես են ազդել ծիրանի բերքի վրա: Ուսումնասիրությունը կտեւի 4 օր, բայց արդեն այսօր պարզ է, որ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ: Վայոց ձորի մարզում կա 540 հեկտար ծիրանի այգի, որից բերքատու է 440 հեկտարը: Եթե ոչինչ չխանգարի, հնարավոր է ստանալ տարեկան մոտ 1500-2000 տոննա բերք: