Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ինքնաթիռը եկավ Հայաստան

Մայիս 07,2011 00:00

\"\"«Արմավիա» ընկերության մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ երեկ Երեւան ժամանեց CRJ 200 LR տեսակի 50 տեղանոց ինքնաթիռը, որին տրվեց «Մարտիրոս Սարյան» անվանումը: «Արմավիան» այս նոր ինքնաթիռը գնել է Lufthansa City LINE ընկերությունից: CRJ 200 LR տեսակի ինքնաթիռ Հայաստանի ազգային ավիափոխադրողն արդեն իսկ ուներ, եւ ինչպես հայտնում են ընկերությունից՝ CRJ 200 LR-ը հասցրել էր իրեն լավ «դրսեւորել»՝ հատկապես ձմռանը: «Մարտիրոս Սարյանը» կկատարի թռիչքներ դեպի ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա: Այսպիսով, «Արմավիայի» ավիապարկում արդեն կան 3 հատ A320, 3 հատ A319, 2 հատ CRJ 200 LR, մեկական շԽ-42 VIP, Լխ-86, Sukhoi superjet-100: «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ասել է, որ ընկերությունը շարունակելու է օդանավերի քանակը մեծացնել, եւ ամռանը սպասվում է նոր Sukhoi Superjet-ի գալուստ: Բացի այդ, շատացել են նաեւ թռիչքները՝ արդեն իսկ բացվել է ամառային սեզոնի Երեւան-Վենետիկ-Երեւան, մի քանի օրից կբացվի Երեւան-Լիոն-Երեւան եւ մոտ մեկ ամսից՝ Երեան-Մադրիդ-Երեւան չվերթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել