Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԵԲԻԼԱՓՆՏՐԻՉ»

Մայիս 07,2011 00:00

«Սերժ Սարգսյանի համար ՀԱԿ-ի նման ընդդիմությունը նվեր է»,- երեկ բանավեճում հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը նման ընդդիմություն չէր կարող գտնել անգամ «կողմնացույցով եւ դեբիլափնտրիչով»: Էդուարդ Անտինյանի համոզմամբ՝ Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, իսկ եթե լինի, ապա դա կլինի ֆորսմաժորային տարբերակով, այսինքն՝ արտաքին ազդակների պարագայում: Ըստ ՀՌԱԿ ատենապետի. «ՀԱԿ-ը հնարավորություն չունի տանելու արտահերթ ընտրության, նա պարզապես զբաղված է խաբեությամբ, որպեսզի ասի, թե բանակցելու ենք՝ հետո արտահերթ ընտրությունների խնդիրը լուծելու։ Բայց հիմա ինքը մեկ խնդիր է լուծում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած այն մարդիկ, ովքեր գիտեն այդ խաղի էությունը, կդարձնեն պատգամավոր, մարդկանց բանտից բաց կթողնեն, զոհվածներին կասեն՝ «ձեզ կոմպենսացիա ենք տալու, դրա համար ենք գնում խորհրդարան», որոշակի մարդկանց էլ կկալանավորեն՝ ասելով՝ «ձեզ սպանողներին բացահայտել ենք», եւ այդ խաղը կհամարվի ավարտված: Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրիշ առաքելություն չունի»:

Այսպիսի բաներ է հայտարարել ՀՌԱԿ ատենապետը, իսկ նրա զրուցակից, Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համար. «Արմատական ընդդիմության կեցվածքը փոխվել է, ինչը ողջունելի է»։ Պատգամավորը ասել է նաեւ. «Երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհում տեղի ունեցող գործընթացներից անկախ չեն կարող լինել, եւ այդ համատեքստում նախագահի քայլերը՝ ուղղված քաղաքական հանդուրժողականությանը, կայունության ամրապնդմանը, տնտեսական-սոցիալական խնդիրների լուծմանը, ողջունելի են: Եվ եթե այս քայլերը կարող են նպաստել քաղաքական կառուցողականությանն ու երկխոսությանը, դա լավ է: Երկխոսություն ասվածը պետք է գնա ընտրություններն առավել թափանցիկ, առավել արդյունավետ եւ առավել ոչ վիճահարույց դարձնելու ուղղությամբ։ Դա դիմության եւ ընդդիմության ընդհանուր նպատակը պետք է լինի, եւ այն կոչերը, որ մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում եւ այլն, ընդամենը պետք է համարել, որ քաղաքական տեխնոլոգիա են, ոչ ավելին։ Մենք դա չենք ընդունում, կարծում ենք, որ դրա կարիքը եւ անհրաժեշտությունը չկա, եւ դրա հասարակական պահանջը նույնպես չկա։ Կա հասարակական պահանջ՝ ջանքերը համատեղել հերթական ընտրություններն ավելի արդյունավետ եւ ավելի թափանցիկ դարձնելու համար»,- երեկ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել