Թեստ-ախտորոշում
Հաճա՞խ եք ձեզ զգում հոգնած:
Հեշտությա՞մբ եք ենթարկվում սթրեսների:
Հաճա՞խ եք նյարդայնանում:
Բերանի անկյունում կա՞ն ճաքեր, ձեր մաշկը չո՞ր է:
Դուք մշտապե՞ս եք օգտագործում ալկոհոլային խմիչքներ:
Օգտագործո՞ւմ եք (սեւ) աշորայի հաց:
Օգտագործո՞ւմ եք մսեղեն:
Եթե վերը նշված հարցերի մեծ մասին պատասխանել եք ոչ, ուրեմն ձեր օրգանիզմում բավարար են «B» խմբի վիտամինները:
Հաճա՞խ եք հիվանդանում:
Զգայո՞ւն եք վարակների նկատմամբ:
Հաճա՞խ եք օգտագործում ասպիրին, անալգին, ասկոֆեն եւ այլ ցավազրկողներ:
Սակա՞վ եք օգտագործում թարմ բանջարեղեն:
Բանջարեղենը եւ կարտոֆիլը մեծ քանակությամբ ջրո՞վ եք եփում:
Հում աղցաններ խի՞չ եք ուտում:
5 ծխախոտից ավելի՞ եք ծխում:
Եթե վերը նշված հարցերի մեծ մասին պատասխանել եք ոչ, ուրեմն ձեր օրգանիզմում վիտամին «C»-ի պակաս չկա: