Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաջող են հանդես գալիս

Մայիս 06,2011 00:00

Ապրիլի 25-ին Թուրքիայում մեկնարկել է թենիսի «Cucurova cub» Եվրոպայի առաջնության երկրորդ կարգի պատանեկան անհատական առաջնությունը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 8-ը:
Հայաստանը ներկայացնում են 14-ամյա Արեւիկ Թումանյանը, Արշակ Ղազարյանն ու Միքայել Խաչատրյանը՝ մարզիչ Արտակ Բաղդասարյանի գլխավորությամբ: Ըստ մարզիչի, Թուրքիայում կայացող մրցաշարի մասնակիցները Եվրոպայի վարկանիշային գոտիներ են հավաքում:
«Cucurova cub»-ին, Հայաստանից բացի, մասնակցում են եվրոպական մի շարք երկրներ՝ Շվեյցարիան, Անգլիան, Կիպրոսը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան եւ այլն: Մրցումների առաջին մասը կայացել է Ադանա քաղաքում՝ ապրիլի 25-30-ը, որտեղ վիճակահանության քմահաճույքով երեք հայ թենիսիստներն էլ մեկնարկային հանդիպումներում խաղացել են թուրք պատանիների հետ եւ գրանցել հաղթանակներ:
Մարզիչ Արտակ Բաղդասարյանի փոխանցմամբ, հայ մարզիկներն առաջին փուլում իրենց լավագույն կողմերով են դրսեւորել եւ, տեղ զբաղեցնելով 16 լավագույնների մեջ, անցել երկրորդ փուլ, որն ընթանում է Անթալիայում: Այստեղ էլ մեր թենիսիստների առաջին մրցակիցները Թուրքիայի ներկայացուցիչներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել