Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը չորրորդ զամբյուղում է

Մայիս 06,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ ընդգրկված կլինի եվրոպական գոտու 4-րդ զամբյուղում, որտեղ են նաեւ Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Վրաստանը, Լիտվան, Ռումինիան, Ալբանիան, Բուլղարիան, Ավստրիան, տեղեկացնում է «A1+»-ը եւ ավելացնում, որ այս զամբյուղում մեր ընտրանին հայտնվել է շնորհիվ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում հաջող մրցելույթների:
Մյուս զամբյուղներում տեղ են զբաղեցրել:
1-ին. Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Հունաստան:
2-րդ. Դանիա, Սերբիա, Սլովենիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Թուրքիա, Չերնոգորիա:
3-րդ. Չեխիա, Իռլանդիա, Իսրայել, Ուկրաինա, Շվեյցարիա, Բելգիա, Բոսնիա, Հունգարիա, Բելառուս:
5-րդ. Կիպրոս, Մակեդոնիա, Ադրբեջան, Էստոնիա, Մոլդովա, Ֆինլանդիա, Լեհաստան, Լատվիա, Իսլանդիա:
6-րդ. Ղազախստան, Անդորրա, Սան Մարինո, Մալթա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Ֆարրերյան կղզիներ, Ուելս:
Աշխարհի 2014թ. առաջնության վիճակահանությունը կկայանա Ռիո դե Ժանեյրոյում, հունիսի 30-ին: ՖԻՖԱ-ն Եվրոպային եզրափակիչ մրցաշարում հատկացրել է 13 տեղ: 53 հավաքական թիմեր ընտրական մրցաշարում կբաժանվեն ինը խմբի: Հաղթողները անմիջապես եզրափակչի ուղեգիր կստանան, իսկ մնացած չորս ուղեգրերը անցումային խաղերում միմյանց միջեւ կվիճարկեն լավագույն արդյունք ցույց տված 2-րդ տեղեր գրավող երկրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել