ՀԱՕԿ-ի կայքէջը տեղեկացնում է, որ օրերս Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ռումինացի մասնագետ Կոնստանտին Բոգդանն այդ պաշտոնում իր կատարած աշխատանքների հաշվետվության ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ վստահության համար, ֆեդերացիայի նախագահության անդամներին եւ իր հետ համագործակցողներին եւ անսպասելի հրաժարական է տվել՝ անձնական խնդիրների պատճառով հայրենիք վերադառնալու կապակցությամբ: Ֆեդերացիայի նախագահի թափուր տեղի համար առաջադրվել է սամբոյի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բանակայինների խաղերի չեմպիոն, ձյուդոյի միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից Վարդան Ոսկանյանի թեկնածությունը: Վարդան Ոսկանյանը քվեարկությամբ ընտրվել է: