Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանը շուտով կսկսի քայլել

Մայիս 06,2011 00:00

\"\"Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մոտ օրերս կսկսի քայլել: Այս մասին երեկ «Առավոտը» տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Միքայել Մանուկյանից: Նա, մասնավորապես, ասաց. «Նազիկը վթարի ենթարկվել էր ապրիլի  26-ին եւ նույն օրը Գյումրիից տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ մեր մասնագետները մարզուհուն երկու օր նախապատրաստելով՝ ապրիլի 28-ին ողնաշարի բարդագույն վիրահատություն կատարեցին: Հետվիրահատական շրջանը նորմալ է ընթանում եւ, հավանաբար, առաջիկա մեկ-երկու օրերին նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխենք հիվանդասենյակ: Հենց այդ ժամանակ էլ Նազիկը սկզբում արդեն կսկսի նստել, ապա՝ նաեւ քայլել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել