Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՉՀԱՍՏԱՏԵԼ

Մայիս 06,2011 00:00

Վրաստանի լեյբորիստները զգուշացնում են, որ Հարավային Կովկասում իրադրությունը կարող է բարդանալ եւ կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ համաձայնություն չտալ ամերիկյան «արկածախնդիր դեսպան» Մեթյու Բրայզայի նշանակմանը: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով kavkasia.net-ը։
Երեկ, իր մամուլի ասուլիսում Վրաստանի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին վկայակոչել է ադրբեջանական մամուլում վերջերս տարածված տեղեկատվությունը, թե Թբիլիսիում Մեթյու Բրայզան հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնազրկման սցենարները ու հայտարարել. «ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Սահակաշվիլիի վարչակարգը նախապատրաստում է հերթական գունավոր հեղափոխությունը Ադրբեջանում, եւս մեկ անգամ վկայում են տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար այն մեծ սպառնալիքի մասին, որ իրենցից ներկայացնում են Սահակաշվիլի-Բոկերիա խումբը եւ նրանց նեոպահպանողական մաքքեյնական գործընկերները։ Իրադրությունը բարդացնում է այն հանգամանքը, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը կլինի Սահակաշվիլիի հովանավոր եւ հեղափոխությունների մասնագետ Մեթյու Բրայզան, որը մեկ անգամ չէ, որ սրել է դրությունը Կովկասում»,- հայտարարել է Շատբերաշվիլին։ Նա խնդրել է ԱՄՆ Սենատին՝ չհաստատել Բրայզային Բաքվում դեսպանի պաշտոնում, իսկ Ադրբեջանի նախագահին՝ համաձայնություն չտալ նրա նշանակմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել