Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 06,2011 00:00

\"\"Ռուսաստանցի դատախազը պահանջել է փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության մեջ մեղադրվող Նիկիտա Տիխոնովին (նկարում) դատապարտել ցմահ ազատազրկման: BBC-ի փոխանցմամբ, փաստաբանի սպանության գործով անցնող Եվգենի Խասսի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատավճիռ: Մոսկվայի դատարանը, որտեղ ընթանում է դատական այս պրոցեսը, իր վճիռը կհրապարակի մայիսի 6-ին:
Հիշեցնենք, որ փաստաբան Ստանիսլավ Մարկելովն ու «Նովայա գազետա» թերթի լրագրող Անաստասիա Բաբուրովան սպանվել էին 2009թ. հունվարի 19-ին, Մոսկվայի կենտրոնական Պրեչիստենկա փողոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել