Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՐԻԶՈՒՄ ԹՈՒՆԻՍՑԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Մայիս 06,2011 00:00

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է ավելի քան 130 թունիսցի ներգաղթյալների: APA-ի փոխանցմամբ, ներգաղթյալների այդ խումբը վերջին մի քանի օրերին պատսպարվել էր երկրի մայրաքաղաքում գտնվող դատարկ մի շենքում: Ձերբակալություններն իրականացվել են հենց այն օրը, երբ միավորված Եվրոպայի՝ Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների միջեւ ներքին սահմաններում ժամանակավորապես վերականգնվել էր անձնագրային-վիզային ստուգման ռեժիմը: Այդ քայլին ակտիվորեն աջակցել էր հենց Ֆրանսիան՝ այն բանից հետո, երբ հունվարին Հյուսիսային Աֆրիկայից, մասնավորապես՝ Թունիսից, դեպի Եվրոպա ներգաղթյալների զանգվածային հոսք էր սկսվել: Իտալիան վերջիններիս Եվրոպայի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք էր տվել, իսկ Ֆրանսիան հրաժարվել էր նրանց թույլ տալ մուտք գործել իր տարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել