Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ»՝ ՈՒՍԱՆՈՂԻՆ

Մայիս 06,2011 00:00

Երեկ Երեւանում տեղի է ունեցել հայտնի իրավագետներ Գեղեցիկ եւ Սասուն Գրիգորյանների «Պետության եւ իրավունքի տեսություն. շտապօգնություն ուսանողին» դասագրքի շնորհանդեսը: Ձեռնարկը շարադրված է պարզ եւ հանրամատչելի լեզվով, ինչպես նաեւ սկզբունքորեն տարբերվում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած ավելորդ տեղեկություններով լի դասագրքերից: Շնորհանդեսի ընթացքում համահեղինակները նշեցին, որ հայերեն կարճ ու հստակ շարադրանքով ուսումնական գրականության պակասը, որպես կանոն, հանգեցնում է ուսանողի կողմից առարկայի հանդեպ հետաքրքրության նվազմանը: Հրատարակված ուսումնական դասընթացը Հայաստանում եվրոպական կրթական մշակույթի ներդրման փորձ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել