Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱ

Մայիս 06,2011 00:00

Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է բուհի մամուլի քարտուղար Գոհար Ղումաշյանը, փառատոնը կազմակերպվում է Սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ՝ 2009 թվականից: Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհ-մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգով: Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները, ժյուրիի նախագահը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: Մրցույթի հաղթողի մրցանակն է՝ երկշաբաթյա այցելություն Ֆրանսիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել