Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՅԻՇՆԻԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ

Մայիս 06,2011 00:00

Մեր թերթում ապրիլի 20-ին հրապարակված «Ոստիկանները եւ հարկադիր կատարողը խոչընդոտում էին լրագրողին» հոդվածում գրել էինք, որ ապրիլի 15-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի դիմաց ճանապարհային ոստիկանները խոչընդոտում էին լրագրողիս աշխատանքին: Հոդվածի կապակցությամբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանություն, ուր պատահարի կապակցությամբ բացատրություն տվեցի ոստիկանության տեսչական վարչության տեսչական բաժնի պետի տեղակալ Յուրի Մկրտչյանին: Օրերս էլ փոխգնդապետ Յուրի Մկրտչյանն էր եկել Նոյեմբերյան: Այստեղ եւս գրավոր բացատրություններ տվեցի, իսկ ճանապարհային ոստիկանները կազմեցին միջադեպի քարտեզ-սխեմա: Հաստատեցի, որ թեեւ «գայիշնիկները» չեն արգելել լուսանկարելը, սակայն իրենց ծառայողական մեքենայով կտրել են հետիոտնիս ճանապարհը, ապօրինի հրամայել «կանգնիր»  եւ դրանով խոչընդոտել իմ լրագրողական աշխատանքին: Յուրի Մկրտչյանի հետ շփումը՝ նորմալ եւ առանց որեւէ լարվածության մթնոլորտում էր, ինչը էականորեն տարբերվում էր ապրիլի 15-ին ճանապարհային ոստիկանների հետ հանդիպումից: Բացատրություններ տալով նշեցի, որ հաստատ չեմ կարող ասել, թե դեպքի վայրում գտնվող «2553»  թե «2558» կողային համարներով մեքենան է կտրել իմ ճանապարհը ու գրեթե վրաերթ կատարել, սակայն հաստատ է, որ ճանապարհային ոստիկանները մեքենայում գտնվող տեսախցիկը ուղղել էին լրագրողիս վրա եւ նկարահանում էին: Այնպես որ, տեսագրությունը դիտելով՝ դժվար չի լինի գտնել մեղավորներին:
Այսպիսով, ոստիկանությունը արձանագրել է: Իսկ ահա լրագրողիս աշխատանքին խանգարած դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատող Արտակ Մարգարյանի արարքի կապակցությամբ քննություն է կատարվում, թե ոչ՝ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել