Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, բեկորային վնասվածքով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության մարզիչ՝ 32-ամյա Մ. Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, նշված մարզադպրոցում իր աշխատասենյակի պատուհանից նետված անհայտ առարկայի պայթյունի հետեւանքով: Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ ապրիլի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարել է 17-ամյա Յուրիկ Խ.-ն: Յուրիկ Խ.-ն ձերբակալված է: