Երեկ Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի Օհանավան գյուղին հարակից ձորում 55-60 տարեկան տղամարդու դիակ կա: Համաձայն news.am-ի՝ դիակը հայտնաբերվել է Օհանավան գյուղի Օհանավանք եկեղեցու հարեւանությամբ գտնվող ձորակում: Մահացածը Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ, 66-ամյա Հրանտ Արամյանն է, ով Օհանավանք այցելած զբոսաշրջիկների գիտական ղեկավարն է եղել: Նա «Երեւան Թրավել» տուրիստական ընկերության աշխատակից է: Օհանավանք այցելության ժամանակ նրա ոտքը սայթաքել է, եւ նա գլորվել է ձորը: Նախնական տվյալներով, դիակի վրա բռնության հետքեր չկան: