Երեկ ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ «Զվարթնոց» թաղամասում, «շտապօգնության» ավտոմեքենա է այրվում: Ամբողջությամբ այրվել է Մեծամոր քաղաքի «1-03» ծառայությանը պատկանող «ՌԱՖ» մակնիշի 963 ՏԼ 28 պետհամարանիշի ավտոմեքենան:
Նույն օրը, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՕՍ 974 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով մարզի Մարց գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Մհեր եւ 21-ամյա Արթուր Սարգսյանները ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Երեկ, ժամը 02.56-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Երեւանի Գր. Լուսավորչի եւ Արգիշտիի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «Կիա» մակնիշի 748 ԼՕ 67 պետհամարանիշի եւ «Նիսսան» մակնիշի 24 ՕՍ 782 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 65-ամյա Գագիկ եւ Էլեոնորա Կոստիկյանները ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: