Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌԻՑ ՉԵ՞Ն ԶՐԿՈՒՄ

Մայիս 06,2011 00:00

Հայաստանի անտառների վիճակն այսօր ավելի լավ է, քան 2003-ին էր. 2010 թվականին ապօրինի հատումները ավելի քան 16 անգամ պակաս են եղել, քան 2003-ին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքերով՝ «90-ականներից սկսած, էներգետիկ ճգնաժամի, շրջափակման պատճառով անտառային տարածքները լուրջ վնաս են կրել: 2003-2004թթ. սկսած, խնդիրը կամաց-կամաց սկսեց լուծվել, ինչին նպաստեցին գազիֆիկացման  բարձր տեմպերը, մոտ 5 անգամ ավելացել է գազօգտագործողների թիվը եւ այդքան անգամ էլ նվազել փայտի նկատմամբ պահանջարկը»: news.am-ի փոխանցմամբ, պարոն Մաթեւոսյանը վստահեցրել է, որ 2004թ.-ից ի վեր Հայաստանում 30 հազար հա անտառային տարածք է վերականգնվել, տնկվել է շուրջ 12 միլիոն ծառ: Ըստ տնօրենի՝ «Մոտեցումները, որ մենք զրկվում ենք անտառներից, չափազանցված են: Այդ ծայրահեղ մոտեցումները նաեւ հասարակությանը գցում են ցայտնոտի մեջ: Անտառ ունենք, անտառը զարգանում է, չնայած այս ամենին՝ ապօրինի անտառահատումները մնում են թիվ մեկ խնդիրը»: Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումներին, պարոն Մաթեւոսյանն ասաց, որ հիմնականում  պատճառը սոցիալական գործոնն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել