Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրը» ամենաառաջինն է

Մայիս 06,2011 00:00

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միանգամից 10 նիշով առաջ անցնելով՝ 2011թ. առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը այսուհետեւ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարելով 7,45 մլրդ դրամի հարկ: Սա, թերեւս, այս եռամսյակի խոշոր հարկատուների՝ երեկ Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ցանկի ամենաակնառու եւ կարեւոր նորությունն է:  Կոմբինատը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ վեցակի շատ հարկ է վճարել եւ 11-րդ տեղից հասել է 1-ին՝ պատվավոր պատվանդանին: Փաստը, որ վերջապես արտադրությամբ եւ ոչ թե ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունն է գլխավորում մեր խոշոր հարկատուների ցուցակը, թերեւս, խոսում է այն մասին, որ տնտեսական ճգնաժամը, այնուամենայնիվ, չնայած դեռեւս մնացած բոլոր խնդիրներին, սկսել է նահանջել: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր գումարն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 9%-ով՝ կազմելով 106,5 մլրդ դրամ:
Հարկատուների ցուցակին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել