Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏԸ ԴԺԳՈՀ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

Մայիս 06,2011 00:00

«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացարձակապես անգործության է մատնված»,- ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով վարչապետի վերջին՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած ելույթի մասին: «Դա խայտառակություն էր, ելույթ էր ունենում՝ ծոծրակը քորելով եւ էրեխեքին սովորեցնում էր, որ կաշառք չտան դասախոսներին, ու ասում էր, թե դասախոսներն էլ են մեղավոր, ուսանողներն էլ: Գնացել էր էրեխեքի վրա հանցակազմ բարդելու, ոչ թե նրանց նոր տնտեսական դոկտրինա մատուցելու»: Նա նաեւ նկատել է, որ վարչապետը ժակետը հագին գյուղ է գնում, նստում ծառի տակ եւ հայտարարում, թե կովերի կրծքերը պետք  է կթելուց առաջ լվանալ, եւ կաթնատվությունը բարձրացնելու մասին «բոլշեւիկյան» նատացիաներ կարդում՝ «Բա կերի նյութատեխնիկական բազայի հարցը պետությունը ո՞նց պետք է լուծի, կովին կոմբիկորմով ո՞վ պիտի ապահովի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել