Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ

Մայիս 06,2011 00:00

\"\"

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ օրերին այցելել է իրենց քաղաքական հայացքների համար եւ մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Երեկ «Առավոտը» փորձեց
ճշտել՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելի նաեւ մյուս քաղբանտարկյալներին, քանի որ առաջին նախագահի բարոյական աջակցությունը վերջիններիս էլ, թերեւս, չէր խանգարի: «Այժմ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- «Առավոտին» ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ բացի վերոհիշյալ երկու գործիչներից, դեռեւս ազատազրկման վայրերում են գտնվում նաեւ Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը, Սարգիս Հացպանյանը եւ Մուրադ Բոջոլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել