Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ԱՄՆ-Ի ՔԱՅԼԸ ՆԱԽԱԴԵՊ ՉԻ ԴԱՌՆԱ

Մայիս 05,2011 00:00

\"\"Պակիստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի չարտոնված գործողության առնչությամբ, որի ընթացքում մայիսի 2-ին սպանվեց «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: «Ազատություն» ռ/կ մատուցմամբ, կառավարության հաղորդագրությունում նշված է, որ դա չպետք է նախադեպ դառնա Պակիստանի տարածքում Միացյալ Նահանգների հակաահաբեկչական հետագա գործողությունների համար: Ավելի վաղ Պակիստանի նախագահ Ալի Զարդարին հայտարարել էր, որ գործողությունը պակիստանյան կողմի հետ համատեղ չի անցկացվել: Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Փանեթան ասել է, որ իրենք հրաժարվել են գործել պակիստանյան կողմի հետ համատեղ՝ գործողության իրականացումը հարվածի տակ չդնելու նկատառումներից ելնելով: Սպիտակ տան փոխանցմամբ, Միացյալ Նահանգները խոստանում է ճշտել, թե արդյո՞ք Պակիստանի իշխանությունները օգնում էին բեն Լադենին թաքնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել