Երեկ, երբ Աստրախանից Երեւան վերադարձող եւ այնուհետեւ՝ Երեւանից դեպի Թեհրան թռչելու նպատակ ունեցող «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը Երեւանում պատրաստվում էր վայրէջքի՝ մեջը թռչուն ընկավ, սակայն ոչինչ, բարեբախտաբար, չպատահեց, եւ մանրակրկիտ զննումից հետո որոշվեց թույլատրել դեպի Թեհրան թռիչքը: «Սուխոյ Սուպերջեթը», փաստորեն, պատվով հանձնեց եւս մի՝ այս անգամ անսպասելի եւ արտահերթ «քննությունը»: