Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մայիս 04,2011 00:00

Ռումինիայի իշխանությունները հաստատել են այն վայրի ընտրությունը, որտեղ տեղակայվելու է ամերիկյան հրթիռների հենակետը, որը կդառնա եվրոպական հակահրթիռային վահանի տարրերից մեկը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:

«Մենք հավանություն ենք տվել հակահրթիռային համակարգերի հենակետը երկրի Օլտ շրջանի Դեւեսելու նախկին ավիաբազայի տեղում տեղակայելուն»,- իր ասուլիսում հայտարարել է Բեսեսկուն: Հենակետում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բուխարեստից 230 կմ արեւմուտք, կտեղակայվի շուրջ 200 ամերիկյան զինվոր: Բեսեսկուն, որը նախկինում խոսում էր հենակետի՝ արդեն 2015թ.-ին գործելու մասին, այս անգամ ժամկետներ չի մատնանշել:

Ի տարբերություն եվրոպական այլ երկրների, ԱՄՆ-ի ռազմական քաղաքականությունը վայելում է Ռումինիայի հասարակության մեծամասնության հավանությունը: Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագիրը նախատեսում է ցամաքային եւ ծովային հակահրթիռային համակարգերի տեղակայում Պարսից ծոցում: Վաշինգտոնը դա բացատրում է Իրանի կողմից հրթիռային հարվածի ահագնացող սպառնալիքով, թեեւ Թեհրանը մեղադրում է հենց Սպիտակ տանը՝ անհիմն կերպով հակաիրանական տրամադրություններ հրահրելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել