Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴԾ-Ն ԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ

Մայիս 04,2011 00:00

\"\"Ռուսական հատուկ ծառայությունները շվՊպՍր- ից առգրավել են բլոգեր, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող Ալեքսեյ Նավալնիի (նկարում) կողմից այդ պայքարի համար հայտարարած դրամահավաքի շրջանակներում էլեկտրոնային «դրամապանակին» վերաբերող եւ հանգանակությանը մասնակցածների էլեկտրոնային տվյալները, որից հետո այդ տեղեկությունները հայտնվել են նրա հակառակորդների՝ «Նաշի» իշխանամետ շարժման ձեռքին:

Այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ իշխող տանդեմը խոսում էր ինտերնետում ազատության անձեռնմխելիության մասին, ռուսական խոշորագույն համացանցային ընկերություն հանդիսացող շվՊպՍր-ը հաղորդեց, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը առգրավել է մոտավորապես 15 հազար օգտատերերի տվյալները, որոնք գումար էին փոխանցել Ալեքսեյ Նավալնիի նախաձեռնած «Ռոսպիլ» հակակոռուպցիոն նախագծին, ինչն իրականացվել է շվՊպՍր-ի «Փողեր» դրամական փոխանցման ծառայության միջոցով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Որեւէ ողջախոհ մարդու խելքին չէր կարող փչել, որ «Ռոսպիլը» ֆինանսավորում է ահաբեկիչների ու ծայրահեղականների, բայց, այդուհանդերձ, ԱԴԾ-ն հարցում է արել այդ հանգանակության վերաբերյալ»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Նավալնին, որը տեղեկություններ է հրապարակում պետական կասկածելի տենդերների մասին, ինչը չարաշահումների համար բավականին մեծ դաշտ է ապահովում:

Այն բանից հետո, երբ այդ տվյալները հայտնվել են ԱԴԾ-ի ձեռքում, Նավալնիի նախագծի աջակիցները սկսել են «Ռոսպիլի» մասին հարցադրումներ պարունակող զանգեր ստանալ: Բլոգերներից մեկը ճանաչել էր այդ հարցով իրեն զանգած «Նաշի» պրոկրեմլովյան շարժման ակտիվիստին: «Ոչ մի կասկած չկա, որ ԱԴԾ-ն ինքը հենց այնպես իր նախաձեռնությամբ այդ տվյալները չէր կարող փոխանցել շարժմանը կամ որեւէ այլ մեկին: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական հրահանգի հետո, որը կարող էր իջեցվել երկրի ղեկավարության կողմից»,- ասել է Նավալնին:

«Նաշի» շարժումը հերքել է իր առնչությունն այդ ամենին: ԱԴԾ-ից արտահոսքի մասին սկանդալից հետո կայքի միջոցով «Ռոսպիլ» ծրագրին դրամական փոխանցումների թիվը 10-15 անգամ աճել է: Այդ մասին հայտարարել է Նավալնիի ինտերնետ-«դրամապանակի» հասարակական վերահսկիչներից մեկը՝ Անտոն Նոսիկը:

Նավալնին, որի ծրագրի աջակցության հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է 6,5 մլն ռուբլի, մտադիր է տեղի ունեցածի առնչությամբ բողոք ներկայացնել ՌԴ Գլխավոր դատախազությանն ու ԱԴԾ-ին: ԱԴԾ-ն, ի դեպ, երեքշաբթի օրը հրաժարվել է տեղի ունեցածի առնչությամբ մեկնաբանություններ անելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել