Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ՝ ՈՒԶՈ՞ՒՄ Է, ԹԵ ՈՉ

Մայիս 04,2011 00:00

«Առավոտը» երեկվա համարում անդրադարձել էր Չարբախում գտնվող թիվ 52 դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանի գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ չնայած տիկին Լյուբան, ըստ ներկայացրած փաստաթղթերի, ծնվել է 1949 թվականին, սակայն թաղամասում այլ բան են խոսում նրա տարիքի վերաբերյալ. ասում են՝ փոխել է անձնագիրը, որպեսզի կարողանա վերապատրաստվել եւ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրի ձեռքբերման քննություններին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Բլեյանը նշեց, որ իր մասին տարածված տեղեկությունները սուտ են: Իսկ երբ հարցրինք՝ այնուամենայնիվ, մասնակցելո՞ւ է հավաստագրման քննություններին, նա պատասխանեց. «Օրը կգա՝ կորոշեմ, բայց հավանաբար՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել