Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐԱԼԻԶՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ

Մայիս 04,2011 00:00

\"\"«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել Facebook-ում:

«2010-2011 թթ. Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության առջեւ: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են եւ հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանն առավել վնաս հասցրած գործիչները եւ կազմակերպությունները: Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան – Դելյանովի անվան մրցանակ» եւ նախատեսում է, որ այդ գործիչների ընտրությունը պետք է կատարվի հանրության քվեարկությամբ: Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկը հասանելի են https://bitly.com/ebhX4e հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել