Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆԿԱՐԱՆՆԵՐ՝ ՏՆԱՄԵՐՁԵՐՈՒՄ

Մայիս 04,2011 00:00

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ժամանակին գործում էր «Սեւան» ազգային պարկի պետական տնկարանը, ուր Սեւանի ավազանի եւ Հայաստանի մյուս շրջանների անտառների եւ այգիների համար արտադրվում էին մի քանի հարյուր հազար դեկորատիվ եւ պտղատու ծառատեսակների տնկիներ:

Տնկարանը սեփականաշնորհվել ու լուծարվել է: Տեղում մասնավոր մի անձ սեփական տնկարան է հիմնել, իսկ տնկարանի մասնագետներն իրենց տնամերձ հողամասերում են տնկիներ աճեցնում: Ծովինարցի Խաչիկ Տեր-Հովսեփյանը միայն այս գարնանը արտադրել եւ իրացրել է մոտ ութ հազար տնկի` հիմնականում խնձորենի, տանձենի, ծիրանենի, դեղձենի, ընկուզենի, սալորենի, կեռասենի, բալենի: Գեղարքունիքում ցուրտ կլիմային սովորած եւ փորձարկված տնկիները բարձր կենսունակություն ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել