Երեկ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը լրագրողների հետ կիսապաշտոնական-կիսաընկերական հանդիպում էր կազմակերպել եւ նկատել, որ թեեւ շատ լրագրողներ դեռ իրենց վրա աշխատելու տեղ ունեն, Կապանում լրագրողները կարողանում են իրենց աշխատանքը լավ անել:
Քաղաքապետը նշել է, որ ինչպես ցանկացած նորմալ մարդ, ինքը եւս անտարբեր չէ քննադատության նկատմամբ, չի կարող քննադատությունը հաշվի չառնել, հաճախ ցավագին է տանում քննադատությունը, բայց միաժամանակ կարողանում է այդ քննադատությունից ճիշտ հետեւություն անել:
Հանդիպման ավարտին բոլոր լրագրողները քաղաքապետից նվերներ ստացան, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողները՝ նաեւ ծաղկեփունջ: