Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՂՈՊՈՒՏԸ ԿԱՆԽԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

Մայիս 04,2011 00:00

Մայիսի 3-ին «Կոնվերս» բանկ ՓԲԸ-ում տեղի ունեցավ Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի պարգեւատրման արարողությունը։ Ցուցաբերած քաջության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը պատվոգիր եւ դրամական պարգեւ շնորհեց Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան, ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել էր վնասազերծել զինված հարձակման միջոցով մասնաճյուղը կողոպտելու փորձը՝ չվտանգելով աշխատակիցների եւ հաճախորդների կյանքը։ Հաջորդ օրվանից իսկ բանկի մասնաճյուղի աշխատանքը վերականգնվել էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել