Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 1-ին հաղորդում է ստացվել, որ մի բնակարանում դանակահարություն է եղել։ Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ օպերատիվ խմբին 70-ամյա կինը ասել է, որ վիճաբանության ժամանակ 73-ամյա ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է իրեն, պատճառել վնասներ։ Կատարվում է հետաքննություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: