Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Ամստերդամ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 37-ամյա Վարդան Խաչատրյանին, որը 2002 թ. ապրիլի 10-ից հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով: Վարդանը կալանավորված է:
Իսկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Սարգիս Հ.-ին, որը ս/թ ապրիլի 23-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 50-ամյա Կամսար Տ.-ին, որը 2007 թ. հունվարի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կամսար Տ.-ն ներկայացվել է քննչական բաժին: