Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՀԱՅ ԳԵՐԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Մայիս 04,2011 00:00

Ապրիլի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող 3 հայ զինվորներին եւ միեւնույն ընտանիքի անդամ հանդիսացող 5 քաղաքացիական անձանց։ Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից, որը հղում է կատարում ադրբեջանական APA գործակալությանը։ Անցկացվել է գերիներին պահելու պայմանների եւ նրանց ֆիզիկական դրության մոնիտորինգ։ Գերիներին փոխանցվել են նամակներ հարազատներից, նրանք նույնպես նամակներ են փոխանցել իրենց բարեկամներին։ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները գերի են ընկել 2010 թվականի հունվարին։ Զինծառայողներ Օհան Հարությունյանն ու Գեւորգ Թովմասյանը գերի են ընկնել 2009թ. մայիսին, Կարեն Հարությունյանը՝ 2009թ. հուլիսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել