Ըստ ՀՀ ոստիկանության, մայիսի 2-3-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական, խարդախության՝ 8 ու խուլիգանության 4 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4 եւ ավազակային հարձակման 1 դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, որից 5-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: