Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Մայիս 04,2011 00:00

\"\"Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ռոզա Մանասյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի որոշման դեմ:

Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել ֆուտբոլային լեգենդ Արկադի Անդրեասյանի դեմ: Ոստիկանությունը, սակայն, հանցակազմ չի տեսել եւ նկատել է, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա:

Մասնագիտությամբ ուսուցչուհի Ռոզա Մանասյանը «Գինդ» շաբաթաթերթից տեղեկանում է գրավի դիմաց վարկ վերցնելու հնարավորության ու այդ վարկը տրամադրող կազմակերպության մասին: Ու քանի որ Մանասյանի ամուսինը հիվանդ էր եւ նրան գումար էր պետք, դիմում է գրավատան պատասխանատու Արսեն Բաղրամյանին, ում մասին հայտարարություն էր տվել «Գինդը»:

Ի դեպ, Բաղրամյանը խարդախության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Խարդախության զոհերից մեկն էլ Ռ. Մանասյանն էր:

«2010թ. ապրիլին, երբ ես պահանջում էի արդեն դատապարտյալ Արսեն Բաղրամյանից վերադարձնել իմ բնակարանը, որը խարդախության միջոցով ինձնից խլվել էր, նա կրկին խաբելով ինձ, թե հիփոթեքային վարկ կձեւակերպի, ոմն Արթուր Գիրգորյանի միջոցով ինձ ծանոթացրեց ճանաչված ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը խոստացավ իմ պարտքը մարել:

Արկադի Անդրեասյանը վճարեց գրավատան խարդախության հետեւանքով առաջացած իմ պարտքը՝ 16 250 դոլարը եւ տիրացավ իմ բնակարանին: Գտնվելով ծանր վիճակում, որպես պարտքի գումար ես Արկադի Անդրեասյանին ամեն ամիս վճարել եմ տոկոս՝ 1250 դոլար գումար»,- ասում է Ռ. Մանասյանը: Մեր տեղեկություններով, Անդրեասյանի անունը հոլովվում է նաեւ այլ քաղաքացիների գործերով՝ Վիկտոր Բալայանի, Արտակ Գրիգորյանի, Էմմա Աբրահամյանի: Այս գործերով Արդրեասյանը եղել է որպես վաշխառության հարցով կասկածյալ, հարցաքննվել է որպես վկա: Վկա Անդրեասյանը հերքել է վաշխառության փաստը:

Անդրեասյանը պահանջում է Ռոզա Մանասյանից 10 միլիոն դրամ, մոտ 30 000 դոլարին համարժեք գումար:

Դատական նիստը նշանակվել է այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել