Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը նոր չարաշահումներ է հայտնաբերել

Մայիս 04,2011 00:00

Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ըստ ՎՊ լրատվական ծառայության՝ քննարկվել է «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծաւկան ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ում ՎՊ-ի կողմից 2010-ին կատարված ստուգումների արդյունքները։ Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ «բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, մասնավորապես՝ գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց հիմնարար փաստաթղթերի, կեղծվել են պաշտոնական տեղեկագրերը եւ այլն»։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գնացուցակներում՝ անհիմն բարձր գներով են հաշվարկվել շինանյութի իրական եւ միջինացված գները։ ՎՊ-ն այս կապակցությամբ դիմել է ՀՀ կառավարություն՝ վերանայելու «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծաւկան ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Կառավարության որոշմամբ ՊՈԱԿ-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմից տեղափոխվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել