Մայիսի 16-ին Երեւանում հանդես կգա հայտնի դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո)՝ «Մուսա լեռան 40 օրը» մոնոներկայացումով, ըստ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի:
Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել են Թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից, թատերական վարկածի, ինչպես նաեւ ներկայացման ռեժիսոր-բեմադրիչը ինքը՝ Մարի Ռոզն է: Ուշագրավ է, որ դեռ 1987 թվականին նա կարողացել է կատարել 20 դեր՝ ըստ Վերֆելի բեմադրության: Ներկայացումը վիթխարի հաջողություն է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո ներկայացվել է Լոնդոնի, Մոնրեալի, Կիպրոսի, Աթենքի եւ Բեյրութի բեմերում: Թատերական կրթությունը Մարի Ռոզն ստացել է Երեւանում, մի քանի տարի աշխատել է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Անցյալ տարի Մարի Ռոզը Երեւանում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մոնոներկայացում՝ «Գրիգոր Զոհրապ. ճանապարհ դեպի Գողգոթա»: