Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՕՐԻՆԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Մայիս 04,2011 00:00

«Հայաստանում վիճակն այդքան էլ վատ չի մամուլի հետ կապված, իհարկե, դեռեւս լավանալու կարիք կա, բայց ազատ չգնահատելու հիմքեր էլ չկան»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Freedom House-ի «Մամուլի ազատությունն աշխարհում-2011» զեկույցի մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ունի 65 տուգանային միավոր եւ դասվել է անազատ մամուլ ունեցող երկրների շարքը: Անցյալ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց չի գրանցել, թեեւ նախորդ տարվանից մեկ տուգանային միավորով քիչ է հավաքել: Հայաստանն, ինչպես եւ 2010թ., գտնվում է 146-րդ տեղում՝ կիսելով այն վերջերս հեղափոխություն ապրած եւ մամուլի ազատությունների ձգտող Եգիպտոսի հետ: ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ միջազգային կազմակերպությունները հաճախ «ապօրինի» գնահատականներ են տալիս, ելնելով այն հանգամանքից, թե այդ պահին Հայաստանն իրենց դուր գալիս է, թե ոչ. «Ասենք, Իրանի հետ հենց հարաբերությունները լավացնում ենք, ամերիկյան ե՛ւ մամուլը, ե՛ւ ղեկավարությունը խոսում են Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների մասին»:

Պետրոսյանը շեշտեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու է Freedom House-ը նման գնահատական տվել. «Հայաստանում այս տարվա ընթացքում ո՛չ լրագրող է զոհվել, ի տարբերություն բազմաթիվ երկրների, ո՛չ էլ կտրուկ արգելքներ են եղել լրատվամիջոցների նկատմամբ: Մնացել է նախկինից եկող վեճը «Ա1+»-ին եթեր չտրամադրելու առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել